Այսօր՝ փետվարի 4-ին, Արցախում գործող «Ռազմավարական հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցել են Հանրապետությունում գործող բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի սրահում կայացած համաժողովի ընթացրում բանախոսներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, առկա խնդիրների հնարավոր լուծումներին ու երկրի ապագային վերաբերող անելիքներին:
«Ռազմավարական հետազոտությունների Անկախ Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Բաբայանը մեզ հետ զրույցում ասել է, որ համաժողովի նպատակը բոլոր հասարակական կազմակերպություններին մեկ հարթակում համախմբելն է, որպեսզի ծանոթանան միմյանց և փորձեն լուծման ուղիներ գտնել ստեղծված իրավիճակից:
«Հասարակական կազմակերպությունները կարող են անել ավելին, որպեսզի օգնեն մեր երկրին, ժողովրդին՝ դուրս գալ այս վիճակից: Մենք ստեղծում ենք այնպիսի հարթակ որտեղ հնարավորություն կստեղծվի քննարկելու մեր կարծիքները: Կարևորն այն է, որ ՀԿ-ի անդամներն իրենց նկատած խնդիրները փոխանցել մեր պետության ղեկավարներին»,-նշել է Ղ. Բաբայանը:
«Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ նախագահ Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախում գործող հասարակական կազմակերպությունները բավականին մեծ դեր ունեն քաղաքացիական պաշտպանության կազմակերպչական հարցերում:
«Բոլոր կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը քաղաքացիական պաշտպանության ոլորտի վերաբերյալ և ինչ կարող են անել դրանք իրագործելու համար, որպեսզի ժողովրդի ներքին անվտանգությունը կարողանանք ապահովել»,-ընդգծել է ՀԿ-ի նախագահը։
Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն իր խոսքում կարևորեց երկրի անվտանգությունը։
«Համաժողովին բարձրաձայնել ենք երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու հարցը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա, եթե համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն»,-համոզմունք է հայտնել Մարտիրոսյանը։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…