Լրահոս
05.02.2023

ՀՀ ազգային հերոս Է․Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները

ՀՀ ազգային հերոս Է․Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները

Ֆլորենցիայի քաղաքային խորհուրդը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության հիմնադիր, ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին է շնորհել քաղաքի բանալիները՝ «համերաշխության, խաղաղության եւ քաղաքացիական խիզախության արժեքների առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:

Այս մասին տեղեկացնում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի ծառայությունը։

«Էռնեկյանն Իտալիայի ու Արգենտինայի եւ, մասնավորապես, Ֆլորենցիայի հարաբերությունների կենդանի վկայությունն է: Նա շատ ներդրումներ է կատարել մեր քաղաքում, ինպես նաեւ՝ ամբողջ Իտալիայում՝ օդանավակայանների միջոցով, եւ նա այն արգենտինացի գործարարներից է, ով առավել ակտիվ է Եվրոպայում»,-ասել է Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելան:

Շնորհակալություն հայտնելով Էդուարդո Էռնեկյանն ասել է. «Քաղաքի բանալիները ստանալն ինձ համար մեծ իրադարձություն է, քանի որ գործարար մարդիկ բացում են դռները, ինտեգրում շուկաները, կապում մարդկանց, քաղաքներին, ազգերին արտադրության միջոցով՝ գնահատելով միայն այն ուժերը, որոնք են՝ հնարամտությունը, կազմակերպվածությունը, լավատեսությունն ու խիզախությունը, որով այս մշակույթը համակել է մեզ, ամբողջ աշխարհին»:

Քաղաքապետ Նարդելան ընդգծել է, որ Էռնեկյանին քաղաքի բանալիները շնորհելու առաջին պատճառը նրա՝ ցեղասպանության հիշատակի պահպանման հանձնառությունն է եղել. «Նրա արգենտինական եւ հայկական ծագումը եւ այն փաստը, որ նա ստեղծել է Ռաուլ Վալենբերգ հիմնադրամը, շատ կարեւոր խորհրդանիշ է մեզ համար»։

Միջոցառմանը ներկա էր նաեւ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով նշեց, որ Էդուարդ Էռնեկյանի ձեռքբերումների ներկապնակն ընդարձակ է. «Ցանկացած ներդրում եւ ծրագիր, որում ներառված է եղել Էռնեկյանը, հետապնդել է Հայաստանի եւ աշխարհի միջեւ կամուրջներ կառուցելու եւ ամրապնդելու հիմնական նպատակը»:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ