Թուրքիան պատրաստ է բացել սահմանները Հայաստանի հետ, հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը։
Նրա խոսքով, տվյալ հարցը կախված է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումից։
«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսի սահմանային անցակետերը կբացվեն, ինչը կհանգեցնի երկկողմ առևտրի զգալի աշխուժացման»,- ասել է նա։
Թուրք նախարարը շեշտել է, որ «Անկարան պատրաստ է հնարավորինս արագ վերականգնել ենթակառուցվածքները և նոր անցակետեր բացել հայ-թուրքական սահմանին»:

















