ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավար։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վաղարշակ Մատիկյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
















