«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ճանապարհներ։ Մասնավորապես՝ փետրվարի 6-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում սաստիկ բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է։
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։20-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է նաև Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

















