Լրահոս
06.02.2023

Ուղիղ բանակցելու պատրաստակամության դեպքում հնարավոր է լուծումներ գտնել. Բաբայան

Ուղիղ բանակցելու պատրաստակամության դեպքում հնարավոր է լուծումներ գտնել. Բաբայան

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի համոզմամբ՝  բանակցային թեմա հանդիսացող բոլոր փաթեթները կետ առ կետ գրելուց և ներկայացնելուց հետո, պետք է լինեն բանակցողներ:

«Կապ չունի, թե  ով, ում  Ադրբեջանն ընդունում  է, նա էլ թող բանակցի», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է նա:

Սամվել Բայանի խոսքով՝  Ադրբեջանն պահանջում   է, որ  Կաշենի հանքավայրը  չաշխատի, իսկ հայկական կողմն ասում է, որ պիտի աշխատի, 2000 մարդ այնտեղ աշխատանք ունի:

«Բայց եկեք մտածենք, մենք ե՞նք  ներդրում անում,  և  վերջնական ապրանք արտադրում ձեզ տալիս ու արտադրանքը վաճառում, թե դուք եք ներդրում անում կամ ներդրող բերում, ապա այդ ապրանքը տանում եք, բայց հարկերը մուծում եք մեզ: Տարբեր ձևեր կան,պետք է հասկանալ,այդ փաստաթուղթը պատրաստել և անցնել գործի»,-ասել է  նա:

Անդրադառնալով  Ադրբեջանի այն պահանջին, թե   Արցախի ինքնապաշտպանական ուժերը պետք է զինաթափվեն, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նկատում է, որ  այն  դեպքում, երբ  ինքը շրջափակում է, զենքը դեմ է տալիս և ասում ավտոմատը ցած  դիր, ապա  այդպես  չի կարող լինել:

« Ես ասում եմ, կներեք,  եկեք փոխվստահություն ձեռք բերենք: Դուք հեռացրեք ձեր զորքերը և այլն, և այլն: Ես վստահ եմ, որ կարելի է անել այդ լուծումները: Առաջին հերթին պետք է լինի փոխվստահություն, փոխհամաձայնություն:  Հիմա, եթե փոխվստահությունը չկա, 30 տարի չի եղել, ապա մենք այս տարածաշրջանում  մեր դիրքն ենք ընդունելու, սառեցնելու ենք կոնֆլիկտը, հետո ինչ-որ ուժեր փորձելու են այս կամ այն կողմից զինեն, օգնեն, նոր պատերազմներ անեն, իրենց գլոբալ հարցերը լուծելու համար: Եթե սա Ադրբեջանը գիտակցում է ու հասկանում է,և պատրաստ է, ինչպես նաև  արցախյան կողմը պատրաստ լինի այդ բանակցություններին, ապա կարելի է լուրջ լուծումներ գտնել և փոխվստահություն ներշնչել»,- համոզմունք է հայտնել Ս. Բաբայանը՝ նկատելով, որ եթե Ադրբեջանն այսօր   խոչընդոտում է դեպի Արցախ էլեկտրաէներգիայի,գազի մատակարարումը, ապա պարզ է, որ Արցախը, որի էներգետիկ ռեսուրսները ջրով են, Սարսանգից ջուր է բաց թողնելու էլեկտրաէներգիա ստանալու և բնակչությանն ապահովելու համար:

«Հետո Ադրբեջանը մայիսի վերջին ասելու է ջուր տուր, որ ոռոգման համակարգն աշխատի: Հայերը ջուր չեն տալու, ասելու է, թե  միտումնավոր չեն տալիս՝ չգիտակցելով, որ ինչքան ինքն ամբողջ ձմռանը  խոչընդոտում է  էներգամատակարարումը, ապա հայկական կողմը պարտադրված ծախսում է այդ ջուրը», -հավելել է ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը:

Խոսելով Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու և մարդկանց ու բեռների ստուգումներ իրականացնելու Ադրբեջանի պնդման մասին, Սամվել Բաբայանը նշել է, որ  Արցախում, չկա հայ տղամարդ, որ զենք վերցրած չլինի, իսկ  Ադրբեջանը, որ մի քանի հազար միջազգային հետախուզումներ է հայտարարել, կարող է ցանկացած մեկին բռնել և տեռորիստ հայտարարել:

«Սա խնդիր է, պետք է լուծվի, փոխվստահության գնա, դրանից հետո երկրորդ, երրորդ քայլն  անել:»,-ընդգծել է նա:

 Ըստ Բաբայանի՝ Ադրբեջանը մանդատ չի տվել և չի տալու ՌԴ խաղաղապահ զորակազմին, ուստի  մանդատային տարածքների փորձն ուսումնասիրելով, պետք է  գոնե Արցախի Հանրապետության  իշխանությունը Ռուսական խաղաղապահ ուժերի հետ պայմանագիր կնքի:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ