Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն ծրագրով իրականացվող բոլոր շինհրապարակները այսուհետ տեսաձայնագրվելու են և ուղիղ տեսակապ է լինելու ամեն րոպե:
Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ հղում անելով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
















