ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել այսօր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
Այդ մասին նախագահը գրել է թվիթերյան իր էջում․
«Իմ ցավակցություններն եմ հայտնում Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժից հետո ողբերգական հետևանքների ու անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ։
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»։
















