Լրահոս
06.02.2023

Կանադայի Հայ Դատի հանձնախումբն Արցախյան գոյամարտի ճակատագրական այս հանգրվանում վճռական է և անզիջող

Կանադայի Հայ Դատի հանձնախումբն Արցախյան գոյամարտի ճակատագրական այս հանգրվանում վճռական է և անզիջող


Կանադայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը.

«Կանադայի Հայ դատի հանձնախմբի հետեւողական աշխատանքների շնորհիվ հունվարի 25-ին Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երկու առանձին նիստ է գումարել՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։

Սա պատմական ձեռքներում էր, որովհետեւ Կանադայի խորհրդարանում առաջին անգամ հանդես եկավ Արցախի Հանրապետության ներկայացուցիչ՝ ներկայացնելով Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Պատմական է նաեւ այն առումով, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը տեղ գտավ բանաձեւում, ինչն ինքնին Արցախի անկախության ճանաչման գործընթացում մեծ քայլ է՝ հաշվի առնելով, որ խորհրդարանի ամենաազդեցիկ հանձնաժողովներից մեկը նման ձեւակերպմամբ բանաձեւ որդեգրեց:

Բաքվի եւ Անկարայի համակարգված հայատյաց քարոզարշավը շարունակվում է Կանադայում, որտեղ երկու երկրների պետական ներկայացուցչությունների կողմից հետեւողական ու ծրագրված գործընթաց է տարվում պատմությունը խեղաթյուրելու ու  սանձազերծելու ապատեղեկատվական արշավներ։ Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի վերոնշյալ նիստերին ադրբեջանական դեսպանատան հավատարմատարը խուսափեց ներկայանալ եւ մասնակցել։

«Հայ դատի գրասենյակները պետք է աշխատեն այնպես, ինչպես իդեալական արտաքին դիվանագիտության դեպքում է, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքների»,- ժամանակին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հենց Վահան Հովհաննիսյանի առաջադրանքով՝ Օտտավայի Հայ Դատի գրասենյակն իր նպատակաուղղված եւ բազմաբեւեռ աշխատանքային շրջագծով, որպես ազդեցիկ քաղաքական եւ քարոզչական կառույց, գործում է կանադական տեղեկատվական, հարաբերական եւ լոբբիստական բնագավառներում, որի արգասիքըը հանդիսացել են 2002 եւ 2004 թվականների Կանադայի Վերին պալատի եւ Դաշնակցային խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերն ու օրինագծերը։

Կանադայի Հայ Դատի հանձնախումբն Արցախյան գոյամարտի ճակատագրական այս հանգրվանում վճռական է եւ անզիջող։ Արցախը հայության գոյատեւելիության անբեկանելի պատվարն է, եւ արցախահայության ոտնահարված իրավունքների վերականգման համար պիտի շարունակենք մեր առաքելությունը»։

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ