Լրահոս
08.02.2023

Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

Շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Շրջափակման հետևանքով շինարարությունն ընդհանուր առմամբ դադարեցվել է՝ հաշվի առնելով շինանյութերի պակասը: Դրանք մեծամասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից: Նախատեսված էր 2022 թվականի տարեվերջին շահագործման հանձնել 300 նոր բնակելի տուն:

Չնչին աշխատանքներ են մնացել, սակայն համապատասխան շինանյութերը, ինչպես նաև դիզվառելիքը չեն բավականացնում, որպեսզի գործն ավարտին հասցնենք: Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու դեպքում 1-1,5 ամսվա ընթացքում դրանք պատրաստ կլինեն շահագործման հանձնելու համար»,- մանրամասնեց Քաղաքաշինության նախարարը:

Նրա խոսքով՝ գույքագրել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակների առկայությունը և ընթացիկ տարում փորձում են որոշակի աշխատանքներ սկսել: «Սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում ավելի լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Առկա ռեսուրսներն օգտագործելուց հետո, եթե դրանք չլրացվեն, ապա ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները»,-ընդգծել է նախարար Սարգսյանը՝ հավելելով նաև, որ ներկայում շինարարական կազմակերպությունները չունեն համապատասխան աշխատանք և չեն կարողանում վճարել իրենց աշխատողներին, ինչպես նաև փոխկապակցված այլ աշխատանքներ իրականացնել:

Գերատեսչության ղեկավարի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո Արցախում մեկնարկել է բնակարանաշինական աննախադեպ ծրագիր՝ 3800 նոր բնակելի տների կառուցման, ինչպես նաև պատերազմի ընթացքում հրետակոծությունից տուժած բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերակառուցման աշխատանքներ:

«Աշխատանքներն ընթանում էին բնականոն հունով մինչև 2022թ դեկտեմբերի 12-ը, երբ  Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակվեց: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին»,- եզրափակել է Արամ Սարգսյանը՝ հայտնելով նաև, որ պատերազմից հետո շահագործման է հանձնվել ավելի քան 300 նոր բնակելի տուն, իսկ համայնքների հին և տիրազուրկ բնակֆոնդերում ավելի քան 470 տուն վերանորոգվել և տրամադրվել է տեղահանված ընտանիքների:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ