Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի Հանրապետության փրկարարների օգնությունից՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից հետո։
Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ քարտուղար Կոռնելիուս Կոռնելիուն։
Նրա խոսքով, Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը։

















