Լրահոս
08.02.2023

ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը մասնակցել է Կոնգրեսում Բայդենի ամենամյա ուղերձին

ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը մասնակցել է Կոնգրեսում Բայդենի ամենամյա ուղերձին

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Կարապետյանը երեկ Կոնգրեսում ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Պետության վիճակը» ամենամյա ուղերձին: Ռոբերտ Ավետիսյանը Կոնգրես է հրավիրված եղել Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի կողմից: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:

«Ես երախտապարտ եմ կոնգրեսական Շիֆի հրավերի համար՝ մասնակցելու «Պետության վիճակի» մասին ելույթին: Իսկապես ոգեշնչող էր ականատես լինել, թե ինչպես է այս ժողովրդավարական ավանդույթը շարունակվում դարերի ընթացքում և առաջ մղում համընդհանուր մոտեցումները՝ դրանով իսկ նպաստելով Միացյալ Նահանգների քաղաքական համակարգի հզորությանը:

Միևնույն ժամանակ, ես շատ բարձր եմ գնահատում այս պատմական հնարավորությունը, քանի որ Արցախի Հանրապետության իմ բոլոր հայրենակիցները շարունակում են դիմակայել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման հետևանքով առաջացած հսկայական մարտահրավերներին։ Սա հիանալի առիթ էր՝ ուշադրություն հրավիրելու Բաքվի ավտոկրատ վարչակարգի կողմից Արցախում 120 000 մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վրա։ Հուսով ենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և վարչակազմի հետևողական ջանքերով և աջակցությամբ Արցախի շրջափակումը կավարտվի, մենք կհաղթահարենք հումանիտար ճգնաժամը և կշարունակենք ինքնիշխան ժողովրդավարություն կառուցելու մեր ուղին», – ասել է Ավետիսյանը։

Կոնգրեսական Ադամ Շիֆը Ավետիսյանի այցը Կոնգրես ևս մեկ անգամ առիթ է դարձրել՝ խոսելու Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին:

«Այսօր նախագահ Բայդենը խոսեց Միացյալ Նահանգների բարոյական պարտավորության մասին՝ հոգ տանել իր ամենախոցելի մարդկանց մասին, և ընդգծեց, թե ինչպես կարող է Ամերիկան մնալ ազատության փարոս: Դա մի ուղերձ է, որը մեծ արձագանք գտավ ինձ մոտ, մինչ ես խորհրդածում էի Արցախում հումանիտար ճգնաժամի մասին, որն օրեցօր ավելի սարսափելի է դառնում սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների համատարած պակասի պատճառով, ձմեռային սառնամանիքի պայմաններում հոսանքազրկումներով և իրենց ընտանիքներից, սիրելիներից և ապրուստի միջոցներից կտրված տասնյակ հազարավոր մարդկանցով: Ընտանիքներն ու երեխաները տառապում են, և Միացյալ Նահանգները պետք է վճռական քայլեր ձեռնարկի նրանց օգնելու համար», – ասել է Շիֆը:

Ադամ Շիֆը նաև հայտնել է, թե ինչու է Կոնգրես հրավիրել ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին՝ նշելով, որ դա արել է հպարտությամբ:

«Ես ուզում էի ուժեղ ազդանշան ուղարկել, որ Կոնգրեսը երբեք չի դադարի պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղությունը։ Ես միշտ կկանգնեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին և շնորհակալություն եմ հայտնում Ավետիսյանին այս հումանիտար աղետի վրա ուշադրություն հրավիրելու համար և կոչ եմ անում Միացյալ Նահանգների նախագահին՝ օգտագործել մեր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական բոլոր գործիքները՝ ադրբեջանական ագրեսիայի և տարածաշրջանում աճող վտանգի պայմաններում Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար», – հավելել է Շիֆը։

Արցախի շրջափակումից անմիջապես հետո Ադամ Շիֆը և նրա գործընկերները նամակ էին հղել Ջո Բայդենին՝ նրա վարչակազմին հորդորելով առկա դիվանագիտական գործիքներով օգնել Արցախի անվտանգությունն ապահովելու հարցում, դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է