Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Վատիկանում աղոթել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի համար և հանրային ընդունելությանը ներկա մյուս հավատացյալներին կոչ է արել միանալ աղոթքին:
«Մտքովս երկրաշարժից ծանր տուժած Թուրքիայի և Սիրիայի քաղաքացիների հետ եմ, որոնք ենթարկվել են հազարավոր զոհերի և վնասվածքների պատճառ դարձած երկրաշարժին: Աղոթում եմ զոհերի ընտանիքների համար և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ավերիչ բնական արհավիրքից: Շնորհակալ եմ օգնություն հասցրած բոլոր մարդկանց, բոլորին կոչ եմ անում համերաշխություն դրսևորել այդ երկու երկրներին: Եկեք աղոթենք, որ մեր քույրերը և եղբայրները կարողանան վերապրել այս ողբերգությունը և խնդրենք Սուրբ Մարիամին պաշտպանել նրանց»,- ասել է Ֆրանցիսկոսն իր աղոթքում:

















