Զեկույցը Վիճակագրական կոմիտեի կողմից խոսում է նրա մասին, որ 2022 թվականի երրորդ եռամսյակին ունենք գործազրկության ցուցանիշի պատմական նվազում՝ 11,6 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Սա վերջին 14 տարիների ամենացածր ցուցանիշն է»,- նկատեց նա:

















