Լրահոս 24/7
08.02.2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է մաեստրո Հեքեքյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանին:

Հանդիպման ընթացքում մաեստրո Հեքեքյանը նախագահին է ներկայացրել ընթացիկ տարում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի օրակարգում գտնվող ստեղծագործական միջոցառումներն ու համերգային ծրագրերը:

Մաեստրո Հեքեքյանը նշել է նաև, որ հաջորդ տարի լրանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 90-ամյակը, ինչը նշանակալի իրադարձություն է հայ երաժշտարվեստի պատմության համար, և հոբելյանական միջոցառումներին դպրոցը պետք է պատշաճ կերպով պատրաստ լինի:

Զրույցի ընթացքում Տիգրան Հեքեքյանն անդրադարձել է նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ստեղծագործական գործունեության համար առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև երգչախմբի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների կարևորությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամորեն կաջակցի հայկական երաժշտարվեստի հանրահռչակման գործում կարևոր դերակատարություն ունեցող երգչախմբի ստեղծագործական ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել և շարունակական դարձնել ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքային քննարկումները:

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48

Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30

Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49

ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35

Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53

Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47

«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33

Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09

ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57

Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43

Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29

Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17

Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02