Գլխավոր
08.02.2023

«Հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում ետընթացն անընդունելի է». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության՝ վերջերս հրապարակած ցուցանիշներով, համաձայն որոնց՝ ՀՀ-ն որոշակի ետընթաց է գրանցել։

Փաշինյանը պնդել է, որ իրենք նպատակադրված են բոլոր վարկանիշային աղյուսակներում առաջընթաց ունենալ. «Եթե մենք ունենք ետընթաց, նշանակում է՝ ինչ-որ մի բան այնպես չի։ Ես այդ թեմայով մի քանի քննարկում ունեցել եմ, վաղը կառավարության նիստում էլ եմ նախատեսում քննարկում ունենալ, նաև՝ այս շաբաթ հակակոռուպցիոն խորհրդի արտագնա նիստ ենք անելու։ Արտագնա, որպեսզի երկար ու մանրամասն խոսելու հնարավորություն ունենանք, և այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր ետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է»։

Փաշինյանը նշել է՝ հակված չեն մտածելու, թե միջազգային այդ կառույցներում ինչ-որ բան սխալ են հաշվել. «Ոչ, մե՛նք չենք ինչ-որ բան այնպես արել»։ Վարչապետի խոսքով՝ թեև ասվում է, որ հաղթահարվել է համակարգային կոռուպցիան, սակայն ամեն շաբաթ կոռուպցիոն բացահայտման դեպք է լինում, և մարդիկ են ձերբակալվում. «Մենք պետք է վերահաստատենք հակակոռուպցիոն քաղաքականության մեր վճռականությունը և մեր հաստատակամությունը, որ այդտեղ կոմպրոմիս չի կարող լինել»։

Վարչապետը նաև շեշտեց. «Ես համարում եմ շատ մեծ ձախողում հակակոռուպցիոն ռեյտինգում մեր ետընթացը, ահավոր մեծ ձախողում, անձնապես շատ ծանր եմ տանում, որ նման բան է տեղի ունեցել։ Բայց մյուս կողմից սա առիթ է, որ ավելի խստացնենք հակակոռուպցիոն մեր քաղաքականությունն ու գործիքները»։

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48

Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30

Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49

ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35

Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53

Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47

«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33

Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09

ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57

Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43

Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29

Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17

Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02