Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։
«Խորը ցավով տեղեկացանք կործանարար երկրաշարժի մասին, որը խլեց Սիրիայի Արաբական Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների կյանքեր և հսկայական ավերածությունների պատճառ դարձավ: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ զոհերի ընտանիքներին ու Սիրիայի եղբայրական ժողովրդին՝ Ձեր հայրենակիցների և հարազատների զոհվելու կապակցությամբ։ Այս վշտի պահին մեր մտքերն ու աղոթքները Սիրիայի ժողովրդի հետ են։ Բոլորիդ մաղթում ենք քաջություն, ոգու ամրություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է նամակում:
«Վարչապետ Նաթանյահուն հայրենիք է վերադառնում դատարկաձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամանակ նրան ուղեկցած՝ Ynet պարբերականի…
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…
Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…
ԱՄՆ վարչակազմի հետ կապ են հաստատել «50, 60, գուցեև 70 երկրներ»՝ «հայելային» մաքսատուրքեր սահմանելու շուրջ…
ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե…
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք…