Այսօր խորհրդարանում տեղի կունենա ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ գաղտնի քվեարկությունը։
Քվեարկությունը կսկսվի ժամը 10:30-ին եւ կտևի մինչև 11:00:
Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանին ներկայացրել է համապատասխան միջնորդությունները, ըստ որի՝ Չարչյանը, որպես փորձագետ, տվել է կեղծ եզրակացություն: Խոսքը ՊՊԾ գունդը գրավելու գործով մեղադրյալ, «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մասին է, որը մահացել է 2017 թվականի մարտին:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն ընդունեց ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները։
Ըստ այդմ, Սեյրան Օհանյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց կպահպանի մանդատը։

















