Օգոստոսի 27-ին՝ ժամը 09:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 2 հա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

















