

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ վերաբերում է արտադպրոցական կրթության ոլորտում աշխատողների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի ներդրմանը։
Նախարարի խոսքով, այդպես հնարավորություն կստեղծվի դիմելու, մասնակցելու և ատեստավորման բավարար արդյունքի պարագայում՝ ստանալու լրավճար պետական բյուջեից։
Նախագծով հնարավորություն է տրված կարգավորել արտադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարևոր օրենսդրական բացեր.
«Նախագծով սահմանում ենք հատուկ դրույթ, որով պետությունը երաշխավորում է արտադպրոցական կրթության համակարգի ստեղծումը և տարբեր ուղղություններով ծառայությունների տրամադրման հնարավորությունները»,- նշել է Անդրեասյանը։
Բացի այդ, նախարարի տեղեկացմամբ, կսահմանվի նաև պաշտոնների անվանացանկի և մանկավարժական աշխատողների աշխատանքային նկարագրերի մասին լիազորող նորմեր, որոնք թույլ են տալու կանոնակարգել ոլորտում իրականացվող բովանդակային աշխատանքը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…