Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստը:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին նիստն ընդլայնված կազմով անցկացնելը կարևոր է բոլոր հնարավոր հարցերին և խնդիրներին անդրադառնալու, դրանք ժամանակին լուծելու, կազմակերպչական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու և արդյունքում՝ Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու առումով:
Նիստի սկզբում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի անցկացման ժամանակացույցն ու առաջիկա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված աշխատանքը և այդ առումով ընդգծել յուրաքանչյուր կառույցի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Համահայկական ամառային ութերորդ խաղերը նախատեսվում են անցկացնել ս.թ. օգոստոսին:
Բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…