Լրահոս 24/7

Փուչիկ է, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, մենք կսկսենք ապրել այնպես, ինչպես Էլդորադոյում․Ա․ Խաչատրյան

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, որ Էկոնոմիկայի նախարարը խուսափեց պատասխանել, թե Հայաստանի տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա այդ գովերգած ճանապարհների բացումը Թուրքիայի հետ»,֊ այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Որևէ մեկը այդ հաշվարկը մեր երկրում չի արել, որովհետև դա փուչիկ է, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, մենք կսկսենք ապրել այնպես, ինչպես Էլդորադոյում։ Հակառակը ապացուցելու հնարավորությունը պարոն Քերոբյանը ուներ, չարեց, որովհետև ինքն էլ գիտի, որ այդ հաշվարկը չկա»,- ասաց պատգամավորը։

Խաչատյանը խոսեց նաև արտահանումների վիճակագրության մասին՝ նշելով․

«Դրամային արտահայտությամբ հասկացանք, աճ կա, բայց դրամային արտահայտությամբ այնքան հեշտ է այդ մանիպուլյացիան անել։ Ուզում եմ իմանալ այդ արտահանման մեջ ինչն է ավելի շատ արտահանվում, որովհետև, եթե նայենք այն բեռնատարին, որը պայթեց Ղրիմի կամրջի վրա, կստացվի, որ մենք պոլիէթիլենային թաղանթ ենք արտահանում, ընդ որում՝ դա արտադրվել է ՌԴ-ում, եկել Հայաստան, հետո հետ է գնացել։ Այսինքն մաքսային վիճակագրությանը, որ նայում ենք, տեսնում ենք, որ հիմնական արտահանումը հանքարդյունաբերությանն  է, լավ մեր երկում այդ ի՞նչը սկսեց այնքան շատ արտադրվել, որ սկսվեց արտահանվել Ռուսաստան»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

3 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

3 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

3 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

4 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

4 hours ago