Լրահոս
10.02.2023

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միասնական ծրագիր իրականացնելու հնարավորությունները

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միասնական ծրագիր իրականացնելու հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարության համակարգման, այդ թվում՝ առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Մեր նպատակն է ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում անցկացնել ոչ միայն առանձին կառույցների միջոցով, այլև հանդես գալ համատեղ իրականացրած առանցքային ծրագրով՝ նախապես մշակելով գործողությունների պլան: Ծրագրում պետք է ապահովվի տարբեր հաստատությունների լավագույն մասնակցությունը»,- ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ասել  նախարարի տեղակալը:

Նիստում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ՀՀ ուսումնական, մշակութային հաստատությունների կողմից նախապես ներկայացված միջոցառումների ցանկը, ինչպես նաև ֆրանկոֆոն երկամսյակը միասնական ձևաչափով և ռեսուրսների միավորմամբ անցկացնելու հնարավորությունները:

Աշխատանքային խմբի՝  բարձրագույն, միջին մասնագիտական կրթության, հանրակրթական և մշակութային ենթախմբերի պատասխանատուները ներկայացրել են իրենց ոլորտներում անցկացվող միջոցառումները, հանդես եկել առաջարկներով: Քննարկվել են հաջողված միջոցառումները մեկ ծրագրում ինտեգրելու հնարավորությունները, ինչպես նաև միջոցառումների մասին տեղեկատվության հասանելիությունը պատշաճ ապահովելու և մուտքի պահանջները սահմանելու հարցերը՝ կարևորելով մարզաբնակ պատանիների ներգրավման խթանումը:

Քննարկման արդյունքում կողմերը որոշել են Ֆրանկոֆոնիայի օրերը մեկնարկել պաշտոնական բացմամբ, որը կուղեկցվի թեմատիկ համերգով, ինչպես  նաև անցկացնել էքսպո՝ կրթական բաղադրիչով:

Միջոցառումների անցկացման համար նախատեսվում է մշակութային կառույցների հետ համագործակցություն:

Լրահոս
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times
12:52
ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times