Լրահոս 24/7
10.02.2023

Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգանում են․ փոխվարչապետ

Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգանում են․ փոխվարչապետ

 Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լիահույս է, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետն այս մասին ասաց Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Փոխվարչապետը իր ելույթում նախ շնորհավորեց Իրանի Իսլամական Հանրապետությանը Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի առթիվ և Իրանի ժողովրդին մաղթեց բարօրություն։ Նա նշեց, որ Իսլամական հեղափոխությունը, հաստատելով ժողովրդի իշխանությունը, նպաստել է Իրանի յուրօրինակ հեղինակությանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ 

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ հայ և իրանցի ժողովուրդները ապրելով միևնույն տարածաշրջանում, միմյանց փոխկապակցված են պատմամշակութային ամուր թելերով։ 

«Վաղ ժամանակներից մեր երկու ժողովուրդների միջև ձևավորվել են մշակութային սերտ առնչություններ, որոնք շարունակվում են թե՛ հայերիս, թե՛ իրանցիների կենցաղի, վարք ու բարքի, բազմաթիվ կոթողների և հարուստ մշակութային ժառանգության բնութագրիչ յուրատիպ հատկանիշները լինել։ 

Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով և տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության և իսլամի օրինակելի երկխոսությամբ և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում համագործակցող պետություններ։ 

Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Փոխվարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ  դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 31 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները ընթացել են զարգացման վերընթաց ուղով։ 

«Հայաստան-Իրան հարաբերությունները այսօր էլ դինամիկ զարգացում են, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով էլ ավելի կընդլայնենք երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։

Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ապագայի մեր տեսլականը լավագույնս արտացոլված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականների ծրագրում։

Լիահույս ենք, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանա։ Հայաստանի և Իրանի միջև հաստատված է համագործակցության բազմաոլորտ օրակարգ։ 

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ամրապնդել մեր միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածարջանային կայունության ամրապնդման»,- շեշտեց Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի համար  Իրանը եղել է և մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որը իր հավասակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։ 

Լրահոս
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times
12:52
ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times
ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
12:39
ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
12:27
Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
Երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների կարևորությունը
12:12
Երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների կարևորությունը
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում
11:54
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում