Լրահոս

Պարեկները սկսել են ծառայել «շառից հեռու» սկզբունքով. Իոաննիսյանը՝ երևանյան միջադեպի մասին

«Այո, պարեկները թերացել են։ Վրաերթից հետո լեգիտիմ էր հրազենով թիրախային խոցման կրակ բացելը (ոչ միայն անվադողերին)»։

Այս մասին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Երևանի կենտրոնում այս գիշեր տեղի ունեցած հայտնի իրադարձություններին։

«Խորքային խնդիրն այստեղ այն է, որ ի սկզբանե դրվեցին լավ պրինցիպներ ու պետք է ամեն պարեկ զգար, որ դրանք պահելով պատասխանատվության չի ենթարկվի, պետությունն էլ մեջքին կանգնած կլինի։

Բայց այս մեկուկես տարում պարեկներին մանր-մունր բացթողումների համար այնքան շատ կարգապահական պատասխանատվության ենթարկեցին, որ պարեկները սկսեցին վախենալ դուխով գործելուց։

Վահե Ղազարյանը, որպես ոստիկանապետ, անցյալ տարի պարեկներին այնքան տույժեր է հայտնել, որքան որևէ ոստիկանապետ ոստիկանության որևէ ծառայության ծառայողների երբեք չի հայտնել (թվերը շուտով կհրապարակենք)։ Եվ դա հանգեցրել է նրան, որ պարեկները, որոշակի առումով, սկսել են ծառայել «շառից հեռու» սկզբունքով։

Իսկ «շառից հեռու» սկզբունքով ծառայողը երբեք զենքը պատյանից չի հանի։ Այո, մեջները դեռ կան պարեկայինի անունը բարձր պահողներ, ովքեր պատասխանատվություն ստանձնեցին ու կրակեցին անվադողերին։

Ոստիկանական համակարգը, քայլ առ քայլ, պարեկներին ուզում է դարձնել «շառից հեռու» սկզբունքով ծառայող միլիցիոներներ, ինչպես համակարգի մնացած մասի 80-90 տոկոսն է»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

11 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

11 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

12 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

12 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

13 hours ago