“Ավրորա” մարդասիրական նախաձեռնության անդամներն ու համաշխարհային մարդասիրական հանրության առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, որը սպառնում է վերաճել տարածաշրջանում լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի: Աշխարհահռչակ իրավապաշտպաններն ու խաղաղության համար պայքարողները խիստ անհանգստացած են աշխարհի անտարբերությամբ և անհապաղ գործողությունների կոչ են անում։
“2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերը փակել են Լաչինի միջանցքը՝ Հայաստանն ու Արցախ անկլավը կապող միակ լեռնային ճանապարհը։ Շրջափակումից առաջ միջանցքն օգտագործվում էր առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում ՝ սննդամթերքի և դեղորայքի առաքման համար։ Շրջափակումը հումանիտար աղետ է ստեղծում։
Դեկտեմբերի 13- ին, ոգևորված ողջ աշխարհի անտարբերությամբ, Ադրբեջանը անջատեց նաև գազի մատակարարումը, ինչը տեղի բնակչությանը մահվան ցրտահարության անմիջական վտանգի տակ դրեց”,-ասվում է նամակում ։
Նրանք պնդում են, որ 2022 թվականի դեկտեմբերի իրադարձություններն Արցախում ապշեցուցիչ պարզությամբ ի հայտ բերեցին Ալիևի կառավարության իրական մտադրություններն արցախահայության նկատմամբ։ Փորձելով և չկարողանալով բռնի ուժով վտարել նրանց իրենց հողից, կամ, իր իսկ խոսքերով,”շների պես հետապնդել արցախցիներին”, նախագահ Ալիևն այժմ ավելի քան պատրաստ է նրանց ենթարկել դանդաղ սառեցման, խոշտանգումների և սովամահության: Նրան չի կարելի թույլ տալ դա անել, և նրան չի կարելի վստահել կառավարելու որևէ օրինական իրավունք, քանի որ նա ցուցաբերեց խնամքի աղաղակող պակաս:
Նամակում նշվում է, որ ինչպես Բեռլինի դեպքում, միակ ելքը կարող է լինել բեռների առաքման օդային միջանցքը:
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…
Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…
ՌԴ -ին հստակ երաշխիքներ պետք կգան Սևծովյան նախաձեռնության վերսկսման դեպքում։ Այս մասին հայտարարել է Սերգեյ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին…