ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում հայտնաբերել են գաղտնի փաստաթղթեր և պետության նախկին ղեկավարի օգնականի նոթբուքը։
Դրանք փոխանցվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ), այդ մասին AP-ին և ABC-ին հայտնել են աղբյուրները:
Բացի այդ, ՀԴԲ-ի գործակալները նախկին փոխնախագահ Մայք Փենսի մոտ մեկ այլ գաղտնի փաստաթուղթ են գտել Ինդիանայում, NBC-ին ասել է նրա խորհրդական Դևին Օ՛Մելլին։
Փենսի ներկայացուցչի խոսքով՝ նրա փաստաբանները համաձայնել են խուզարկությանը, որը տեւել է հինգ ժամ։
Փոխնախագահը փաստաբաններին հանձնարարել է «շարունակել համագործակցությունը պատկան մարմինների հետ և լինել լիովին բաց, մինչև գործընթացի ավարտը»։
Գտնված գաղտնի փաստաթղթերի շուրջ սկանդալը սկսվել է 2022 թվականի ամռանը Թրամփի նստավայրում տեղի ունեցած խուզարկություններով։ Նախորդ տարվա աշնանը գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել նախագահ Ջո Բայդենի տանը, իսկ 2023 թվականի հունվարին՝ Փենսի մոտ։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…