Լրահոս

Շրջափակման հետևանքով Արցախում ավելի քան 5000 մարդ կորցրել է աշխատանքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի քան 5100 մարդ է կորցրել աշխատանքը կամ եկամտի աղբյուրը:

Արցախի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է, որ  շրջափակման պատճառով տուժել է տնտեսության 41 ոլորտ:

«Տուժել են մանածագործական հագուստի, խմիչքների, արտադրության, միրգ-բանջարեղենի,
մսի-մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև հյուրանոցային տնտեսությունները՝ բացառությամբ, եթե  իրացման շրջանառության մեջ 60 տոկոսը և ավելին կազմում է պետական պատվերի շրջանակում կացության ապահովումը»,-նշել է Ա. Մուսայելյանը։

Պաշտոնյայի խոսքով, մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտն էլ տուժել է ապրանքի բացակայության, իսկ արտադրողները հումքի ներկրման բացակայության  պատճառով:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

4 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

5 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

5 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

7 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

7 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

9 hours ago