ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին առատաձեռն օգնության համար։
«Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։
Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։