Լրահոս
11.02.2023

ՔԿ պարզաբանումը՝ «Անչափահասի նկատմամբ շարունակվող բռնությունների» մասին

ՔԿ պարզաբանումը՝ «Անչափահասի նկատմամբ շարունակվող բռնությունների» մասին

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ սոցիալական ցանցում «Անչափահասի նկատմամբ բռնությունները շարունակվում են» վերնագրով գրառման վերաբերյալ․

«Նախօրեին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սոցիալական ցանցում «Անչափահասի նկատմամբ բռնությունները շարունակվում են» վերամբարձ և կտրական վերնագրի ներքո կատարել է գրառում այն մասին, թե իբր Քննչական կոմիտեում «անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ, փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ անչափահասի քննություն է, և որևէ կողմնակի անձ իրավունք չունի ներկա գտնվել, ներկաները գոռացել են փաստաբանի վրա, փորձել են տարբեր կերպ ճնշել փաստաբանին և անչափահասին»։ 

ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։  

Նախ՝ անչափահասի հետ իրականացվող քննչական գործողության ընթացքում որևէ կողմնակի անձ համապատասխան սենյակում  չի գտնվել, գործողությունն իրականացվել է՝ Քրեական դատավարության օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերին համապատասխան։ 

Ավելին, հաշվի առնելով, որ քննչական գործողությունը կատարվում է անչափահասի հետ, այն սահմանված կարգով անցկացվել է հոգեբանի ներկայութմաբ և մասնակցությամբ։ 
Ելնելով նախաքննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ ձևավորվել է քննչական խումբ, որում ընդգրկված քննիչները կարող են և պարտավոր են մասնակցել քննչական գործողություններին։  

Սենյակ քննչական բաժնի 2 պաշտոնատար անձինք մտել են հարցաքննության ավարտից և դրա վերաբերյալ արձանագրությունը կազմվելուց հետո, ինչը չի արգելվում քրեադատավարական որևէ կանոնով։ Ընդ որում, արձանագրությունը ստորագրել են նաև մասնակից հոգեբանը և անչափահասի պաշտպան փաստաբանը։ 

Հետևաբար՝ ճնշումներ գործադրվելու, գոռգոռալու վերաբերյալ հայտարարությունները, պնդումներն այն մասին, թե հարցաքննությունն ընդհատվել է, ստեղծվել է խառնաշփոթ, իրականության պարզունակ խեղաթյուրման դրսևորումներ են։ 

Այս իմաստով գրառման մեջ արվող անհիմն հետևություններն այն մասին, թե, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղյակ է, այսպես կոչված, ապօրինությունների մասին, հետևաբար՝ «հովանավորում է, որ անչափահաս տղաները ցուցմունք չտան իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործողությունների վերաբերյալ», վառ երևակայության արդյունք են և քրեական վարույթը, անչափահասների իրավունքների պաշտպանության քողի ներքո, քաղաքական շահարկման առարկա դարձնելու նպատակ են հետապնդում: 

Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահը նման գրառում կատարել է՝ հիմնվելով բացառապես փաստաբանի յուրովի, սուբյեկտիվ և իր մասնագիտական շահերից բխող մեկնաբանությունների վրա՝ առանց ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվություն և պարզաբանում ստանալու, դրանք անաչառ վերլուծության ենթարկելու։  

Ինչպես իրավամբ արձանագրված է վերոնշյալ գրառման մեջ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի հետ ՀՀ ԱԺ նշված մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետը կապ է հաստատել փաստաբանի «մտահոգությունները նշելու», «ահազանգ հնչեցնելու» նպատակով (ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել են համապատասխան իրավասու պաշտոնատար անձինք), այլ ոչ թե՝ դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու։ 

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք նմանատիպ միակողմանի գրառումներով չնպաստել իրականության խեղաթյուրմամբ հանրային կարծիքը վարույթն իրականացնող մարմնի դեմ օգտագործելու, այդ եղանակով նախաքննության նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարքների գործադրմանը և ձեռնպահ մնալ բացառապես իրավական դաշտում ընթացող գործընթացին քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձերից»։ 

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ