Լրահոս 24/7

«Աերոֆլոտը» Եվրոպայում անշարժ գույքի 12 օբյեկտ է վաճառքի հանել

«Աերոֆլոտը» Եվրոպայում անշարժ գույքի 12 օբյեկտ է վաճառքի հանել15:36, 11.02.2023Տարածաշրջան:Աշխարհում, ՌուսաստանԹեմա:

Տնտեսություն«Աերոֆլոտ» ընկերությունների խումբը ներկայացրել է 12 անշարժ գույքի վաճառքի մասին հայտարարություններ Հունգարիայում, Կիպրոսում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում եւ Բելգիայում:

Այս մասին հայտնել է «Ավիատորշչինա» նախագիծը, հաղորդում է РБК-ը։Ամենաթանկ օբյեկտը բազմաբնակարան բնակելի շենքն է Կիպրոսում՝ Լառնակայում, մակերեսը կազմում է 2072 քմ՝ 834 քմ հողատարածքով։ Դրա շուկայական արժեքը կազմում է 1,9 մլն եվրո։«Օբյեկտը գտնվում է Լառնակայի Սկալա շրջանում, ծովի եւ Psarolimano նավահանգստի անմիջական հարեւանությամբ (մոտ 300 մ)։ Kastela Beach լողափից հեռավորությունը մոտ 500 մ է:

Օբյեկտի ամենամոտ շրջապատը ներկայացված է բնակելի, սոցիալական եւ տուրիստական ենթակառուցվածքներով»,-ասվում է հայտարարության մեջ: Այլ թանկ օբյեկտների թվում է Օսլոյում երեքսենյականոց բնակարանը 79,5 քմ մակերեսով եւ 905 հազար եվրո արժողությամբ, ինչպես նաեւ Բուդապեշտում գրասենյակը՝ 463 հազար եվրո արժողությամբ։

2022 թվականի գարնանը պատժամիջոցների պատճառով «Աերոֆլոտը» դադարեցրել է չվերթները Եվրոպա։Առաջին տարին չէ, որ «Աերոֆլոտը» վաճառում է արտասահմանյան անշարժ գույքը։

2014 թվականին ընկերությունը սկսել է ազատվել ոչ պրոֆիլային ակտիվներից։ «Աերոֆլոտը» վաճառել է Պանամայի գրասենյակը եւ Մոնռեալի բնակելի տունը, ինչպես նաեւ Ճապոնիայի Տոմիսատո քաղաքում էստաֆետային անձնակազմի համար հյուրանոցը։

Թիվ 1

Recent Posts

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

13 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

13 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

13 hours ago

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

13 hours ago

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…

14 hours ago

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…

14 hours ago