Թուրքիայում 8 մարդ է ձերբակալվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների հետ կապված:
Այդ մասին հայտնել է Habertürk հեռուստաալիքը։
«Շանլըուրֆայում ձերբակալվել է 8 կասկածյալ, որոնց նկատմամբ կալանքի որոշում է կայացվել երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների և սյուներ կտրելու գործողությունների առնչությամբ», – հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը խոստովանել էր, որ աղետի գոտում նաև թալանի դեպքեր են արձանագրվել։
Նա խոստացել է, որ այդ խնդիրները կլուծվեն։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 21 հազար մարդ, վիրավորվել է ավելի քան 18 հազար քաղաքացի։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…