Թուրքական լրատվամիջոցները տեսանյութ են տեղադրել, թե ինչպես են Մարգարայի սահմանն անցնող հայկական բեռնատարները հատում հայ–թուրքական սահմանը և անցնում Իգդիր քաղաքի փողոցներով։
Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։