ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի պատրաստվում երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը, որը կլրանա այս տարվա սեպտեմբերին։
Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։
«Նա մանդատի երկարաձգելու մտադրություն չունի»,- ասել է նա։
Ստոլտենբերգն արդեն երեք անգամ երկարացրել է իր լիազորությունները։ Նա պաշտոնավարում է շուրջ 9 տարի։