Ռոսկոսմոսը հրապարակել է Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած տեկտոնական խզվածքի արբանյակային պատկերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում: