Լրահոս
13.02.2023

Արցախում հորդորում են հովհարային անջատումների ժամերին չօգտվել վերելակներից

Արցախում հորդորում են հովհարային անջատումների ժամերին չօգտվել վերելակներից

Փետրվարի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու շրջանային բաժինների  ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 747 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 25-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Փրկարարներն արձագանքել են  բոլոր կանչերին՝ կատարելով փակված 6 դռան և 12 վերելակի բացում: Ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամերին չօգտվել վերելակներից,  դրանով բացառել անցանկալի պատահարները:

Անցած շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային մեկ դեպք է գրանցվել Մարտունի քաղաքում: Տուժել է մեկ քաղաքացի: Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները  կատարել են 5 ելք, տուժել է մեկ քաղաքացի:  Փետրվարի 11-ի գիշերը հրդեհ է բռնկվել է ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում։ Նախնական տվյալներով պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են մյուս բոլոր կանչերին և իրականացրել համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 94 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Շրջափակման պայմաններում ներքին կայունության ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն:

Հետադարձ կապ՝ 911, /047/94-09-11:

Լրահոս
ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
12:39
ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
12:27
Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
Երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների կարևորությունը
12:12
Երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների կարևորությունը
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում
11:54
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները
11:47
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները
Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ-ում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին
11:44
Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ-ում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին
Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց
11:40
Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց
Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում. փոխվարչապետի գրասենյակ
11:17
Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում. փոխվարչապետի գրասենյակ
Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու նախագիծը
11:07
Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու նախագիծը
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը