ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանող Aspides միջազգային առաքելությունն ուժեղացման կարիք ունի։
Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Կալասը նշել է, որ անդամ երկրներին կոչ է արել ավելի շատ ուժեր տրամադրել առաքելությանը, սակայն դեռևս որևէ հստակ պարտավորություն չի ստացել։
ԵՄ-ն Aspides առաքելությունը ստեղծել է 2024 թվականի փետրվարին՝ Կարմիր ծովում հութիների հարձակումներից առևտրային նավերը պաշտպանելու նպատակով։
Կալասի հայտարարության համաձայն՝ հութիների վերջին առաջխաղացումից հետո նրանց դիրքերը գտնվում են Աֆրիկայի ափից մոտ 20 կմ հեռավորության վրա, իսկ նրանք վերահսկում են ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբ նեղուցը։













