Լրահոս 24/7
28.09.2026

Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով

«Կիևը սկսել է վճարել Ռուսաստանի վրա հարձակվելու վերջին փորձերի համար»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ստիպված կլինի պատասխան տալ վերջին ամիսներին իրականացված գործողությունների համար։

«Իհարկե, այդ մասին խոսել է նաև նախագահը։ Ուկրաինան ստիպված կլինի գին վճարել այն գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին։ Հիմա դա էլ տեղի է ունենում»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ ռուսական զորքերը շարունակում են ռազմական գործողությունները և հետևողականորեն հարվածներ են հասցնում հակառակորդի ռազմական օբյեկտներին։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի ազգային շահերը հստակ են՝ ապահովել երկրի անվտանգությունը և կանխել այնպիսի իրավիճակներ, երբ որևէ մեկը կարող է հայտարարել Ռուսաստանի դեմ կործանարար հարվածներ հասցնելու ծրագրերի մասին։

Միաժամանակ նա Պուտինի հայտարարությունը Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման առաջարկների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին անվանել է սպառիչ։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ էր Պետդումայի ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները, սակայն, նրա պնդմամբ, քվեարկության օրերին Կիևը զանգվածային հարձակման փորձ էր իրականացրել Ռուսաստանի ուղղությամբ։

Խոսելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավոր առաջարկների մասին՝ Պուտինն ընդգծել էր, որ դրանց վերաբերյալ որոշումները Մոսկվան կայացնելու է՝ ելնելով Ռուսաստանի շահերից։

Լրահոս
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32

ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27

Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11

ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12

Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52

ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38

Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17

Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58

ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
12:35

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
12:24