Լրահոս
13.02.2023

Գնահատում ենք Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը:

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական, գիտական, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Այս համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության բացումը, որը մեծ առաջընթացի հնարավորություն կտա հայ-կորեական հարաբերություններում:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանին, մասնավորապես, Ազգային ժողովին ցուցաբերած աջակցությունը՝ ակնկալելով շարունակականություն:

Գործընկերները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին և դրա հետևանքներին վերաբերող հիմնախնդիրներ:

«Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ և հույս ունենք, որ Կորեան կշարունակի աջակցել միջազգային միջնորդների ջանքերին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը  հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական քայլեր՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ապահովելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպումը:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները
11:47

Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ-ում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին
11:44

Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց
11:40

Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում. փոխվարչապետի գրասենյակ
11:17

Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու նախագիծը
11:07

Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45

Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32

ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27

Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11

ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12

Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52