Լրահոս
13.02.2023

Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի ՀՀ տղամարդկանց և կանանց առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում փետրվարի 10-12-ն անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց և կանանց 8-ական թիմեր: 1-ից 6-րդ տեղերը գրաված թիմերին Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից տրամադրվել են վարկանիշային միավորներ:

Այդ միավորները հնարավորություն են տալիս մարզիկներին մասնակցելու ձյան վոլեյբոլի աշխարհի և Եվրոպայի տուրերին՝ առանց որակավորման փուլին մասնակցելու:

Թիմերը մրցել են օլիմպիական՝ մինչև երկու պարտություն համակարգով:

Կանանց շրջանում հիմնական պայքարն ընթացել է «Ավան», «Վան», ԲՊՀ և ՖԻՄԱ թիմերի միջև, որոնք դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ: Ի վերջո, եզրափակչի ուղեգրեր են նվաճել «Ավան» և «Վան» թիմերը: Եզրափակչում ավելի ուժեղ են գտնվել Ավանի կանանց թիմի մարզիկները և 2:0 հաշվով հաղթանակ տարել: Լավագույն եռյակը եզրափակել է ԲԿՄԱ-ն:

Տղամարդկանց մրցապայքարում եզրափակիչ են դուրս եկել ՖԻՄԱ-1 և ՖԻՄԱ-2 թիմերը: Խաղն ավարտվել է ՖԻՄԱ-1-ի՝ 2-0 հաշվով հաղթանակով: Երրորդ տեղը զբաղեցրել է ԲԿՄԱ թիմը՝ 2-0 հաշվով հաղթելով «Գյումրի» թիմին:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ՀՎՖ կողմից պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և նվերներով:

Լրահոս
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում
11:54

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները
11:47

Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ-ում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին
11:44

Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց
11:40

Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում. փոխվարչապետի գրասենյակ
11:17

Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու նախագիծը
11:07

Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45

Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32

ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27

Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11

ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12