ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում փետրվարի 10-12-ն անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց և կանանց 8-ական թիմեր: 1-ից 6-րդ տեղերը գրաված թիմերին Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից տրամադրվել են վարկանիշային միավորներ:
Այդ միավորները հնարավորություն են տալիս մարզիկներին մասնակցելու ձյան վոլեյբոլի աշխարհի և Եվրոպայի տուրերին՝ առանց որակավորման փուլին մասնակցելու:
Թիմերը մրցել են օլիմպիական՝ մինչև երկու պարտություն համակարգով:
Կանանց շրջանում հիմնական պայքարն ընթացել է «Ավան», «Վան», ԲՊՀ և ՖԻՄԱ թիմերի միջև, որոնք դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ: Ի վերջո, եզրափակչի ուղեգրեր են նվաճել «Ավան» և «Վան» թիմերը: Եզրափակչում ավելի ուժեղ են գտնվել Ավանի կանանց թիմի մարզիկները և 2:0 հաշվով հաղթանակ տարել: Լավագույն եռյակը եզրափակել է ԲԿՄԱ-ն:
Տղամարդկանց մրցապայքարում եզրափակիչ են դուրս եկել ՖԻՄԱ-1 և ՖԻՄԱ-2 թիմերը: Խաղն ավարտվել է ՖԻՄԱ-1-ի՝ 2-0 հաշվով հաղթանակով: Երրորդ տեղը զբաղեցրել է ԲԿՄԱ թիմը՝ 2-0 հաշվով հաղթելով «Գյումրի» թիմին:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ՀՎՖ կողմից պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և նվերներով:
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…
Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…