Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 13-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ից։
Հավաքի շրջանակում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 17-ին և 20-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում 2 ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով Լիտվայի ընտրանու հետ։