Անհրաժեշտ է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գոյություն ունեցող եռակողմ ձեւաչափը:
Այդ մասին այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հանցավոր գործողություններին և ցեղասպան քաղաքականությանը` Արծվիկ Մինասյանն անհրաժեշտ է համարել նաև միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ակտիվացնել ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը:
«Ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմամբ մեր անվտանգության համակարգի ուժեղացումը բխում է մեր ազգային շահերից»,- նշել է դաշնակցական պատգամավորը։