Աշխարհ
13.02.2023

Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել հստակեցնել դիրքորոշումն Ուկրանիայի հակամարտության ֆոնին

Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել հստակեցնել դիրքորոշումն Ուկրանիայի հակամարտության ֆոնին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի մեծ միասնության կոչ է արել՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամները պետք է հստակ դիրքորոշում ընդունեն ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում։ Այս մասին նա հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովի հետ հանդիպմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով БелТА-ին։ 

«Մարտահրավերներ բավականաչափ կան: Մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել և ծրագրում ներառել ենք ու փորձելու ենք լուծել մեզ մոտ առկա խնդիրները, հատկապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններում: Ես իզուր չեմ խոսում Ձեր փորձի մասին։ Դուք հիանալի հիշողություն ունեք: Դուք լավ գիտեք Կովկասը և Կենտրոնական Ասիան: Մենք այնտեղ խնդիրներ ունենք: Եկեք փորձենք լուծել դրանք և, որքան հնարավոր է, միավորենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս դժվարին ժամանակներում: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շրջակայքում», – ասել է Բելառուսի ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ մենք ինչ-որ տեղ հանգիստ կնստենք, ապա նման բան չի լինի: Ժամանակը կգա (այն հեռու չէ, բառացիորեն վաղը), երբ կպահանջվի կողմնորոշվել, հստակ դիրքորոշում ընդունել: Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային շահերի և այլն։ Բայց մեր դաշնակցային բոլոր թերություններով հանդերձ՝ մենք պետք է հստակ սահմանենք մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք։ Միասին միշտ ավելի հեշտ է», – վստահ է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ոչ ոք պետություններին չի դրդում գործել իրենց ազգային շահերին հակառակ։

«Բայց մենք պետք է փոխզիջումներ գտնենք: Թեև մենք դրանք վաղուց գտել ենք ՀԱՊԿ-ում և գործում ենք՝ որպես մեկ կազմակերպություն: Կարծում եմ, որ մենք պետք է անցնենք այս դժվարին շրջանը, և դա է՛լ ավելի կմիավորի մեր կազմակերպությունը այն սկզբունքների հիման վրա, որոնք անհրաժեշտ են և հնարավոր յուրաքանչյուր պետության համար, որն այս կազմակերպության մաս է կազմում: Եկեք միասին մտածենք դրա շուրջ», – ասել է Բելառուսի ղեկավարը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը Բելառուսի Հանրապետություն այցի ընթացքում կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022 թ.) նստաշրջանի որոշումների իրականացման և ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների ծրագիրը Բելառուսի նախագահության ընթացքում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է