Գլխավոր
13.02.2023

«Սահմանը բացվեց մարդասիրական օգնության համար․ սա խիզախ և միանգամայն ճիշտ քայլ է և՛ քաղաքական, և՛ մարդասիրական, քաղաքակրթական իմաստով»․ Տ․ Խզմալյան 

«Սահմանը բացվեց մարդասիրական օգնության համար․ սա խիզախ և միանգամայն ճիշտ քայլ է և՛ քաղաքական, և՛ մարդասիրական, քաղաքակրթական իմաստով»․ Տ․ Խզմալյան 

Թիվ 1-ը զրուցել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։

-Պարոն Խզմալյան, երկրաշարժից հետո Թուրքիային ուղարկված հումանիտար օգնությունը և փրկարարական ջոկատի գործուղումը Հայաստանի իշխանությունների կողմից որքանո՞վ էր ճիշտ քայլ։

-Միանգամայն ճիշտ է Թուրքիա հումանիտար և փրկարար ջոկատների գործուղումը՝ որպես օգնություն, և ավելորդ է մեր լրատվական դաշտում քննարկել այդ թեման․ սա նախևառաջ քաղաքակրթական որոշում է, թեև այն, այո՛, ունի քաղաքական աստառ, բայց մեր պայքարի՝ պատերազմների հիմանական նպատակն է, որպեսզի պայքարելով հրեշի հետ՝ չդառնանք հրեշ։ 

Չպետք է համեմատենք մեզ մեր թշնամիների հետ՝ ասելով, որ նրանք դա չէին անի։ Մենք դա չենք անում որևէ մեկին դուր գալու համար, մենք դա անում ենք այն նույն պատճառով, թե ինչու՞ ենք մենք իրենց դեմ պայքարում։ Ժամանակին մեր քաղաքակրթական  ընտրությունը հիմնավորված էր հենց մեր ձգտումով՝ դեպի ազատություն, մարդկային արժանապատվություն, այնպես որ՝ այս առումով ամեն ինչ ճիշտ է։ 

Այլ հարց է, որ երկրաշարժը Թուրքիայում կտրուկ փոխում է աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում, և ոչ միայն։ Այն բեկանում է բազմաթիվ նախագծեր, որի հեղինակն էր Թուրքիան։ Այն բեկանում է «Մեծ Թուրանի»

նախագիծը, մեզ համար այդքան տհաճ, թեև անիրականանալի Զանգեզուրի միջանցքի նախագիծը, Պուտին-Էրդողան պայմնավորվածությունը՝ համաձայն որի՝ Թուրքիան պետք է դառնար էներգետիկ հաբ, դա կտրուկ սրում է ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում, որովհետև մենք տեսնում ենք աղետի հարվածը ընկավ մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի տարածքի վրա, որը բնակեցված է քրդերով և մի կողմից Էրդողանի պարտությունն առաջիկա ընտրություններում թվում է անխուսափելի, մյուս կողմից՝ դա կտրուկ ակտիվացնելու է քրդերի ըմբոստությունը Թուրքիայում, այսինքն մենք դեռ չենք գիտակցել, թե որքանով է երկրաշարժը, որը ես կասեի նաև քաղաքական երկրաշարժ էր՝ փոփոխել դրությունը և մենք պետք է գիտակցենք, քննարկենք և վերլուծենք դրա բոլոր հետևանքները։ 

-ՀՀ իշխանությունների կողմից արված այս քայլը կարո՞ղ է առիթ հանդիսանալ հայ-թուրքական սահմանի բացմանը, կամ որոշակի ազդեցություն թողնել հետագա բանակցային գործընթացում, քանի որ Մարգարայի կամուրջը փակ էր 1993 թվականից ի վեր։

-Դա արդեն թողել է իր հետևանքը, ինչպես ասացիք՝ 1993 թվականից սահմանը փակ էր, ընդ որում՝ Թուրքիայի նախաձեռնությամբ, և առաջին անգամ հայկական կողմից սահմանը բացվեց մարդասիրական օգնության համար, ու այն խիզախ և միանգամայն ճիշտ քայլ է և՛ քաղաքական առումով, և՛ մարդասիրական, քաղաքակրթական իմաստով։ Հիշեցնեմ,որ այդ ամենը սկսվեց 2021 թվականի հոկտեմբերին, երբ ԱՄՆ-ի նախագահ Բայդենի պնդմամբ Թուրքիան սկսեց ուղիղ բանակցել Հայաստանի հետ՝  ՌԴ-ի բացակայությամբ, հիմա փաստորեն մենք քաղում ենք առաջին պտուղները։ Եվ դա բնականբար հարց է առաջացնում, թե ինչի՞ համար է այդ դեպքում հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները․ շատ կարևոր հարց, որը անխուսափելիորեն ապագայում առաջանալու է։     

-Համացանցում կան քննարկումներ, որ նույն իրականության մեջ շրջափակված է Արցախը, և այնտեղ ևս կարիք կա հումանիտար օգնության, բայց Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում Թուրքիային, որքանո՞վ է ճիշտ այս երկու իրողությունները նույն հարթության վրա դնելը։

-Դա քաղքենի, գավառական հիմարություն է, որը չարժե անգամ քննարկել։ Հայաստանը գուցե չի բարձրաձայնում և ամպագորգոռ հայտարարում, բայց այս ամբողջ ընթացքում տարբեր միջոցներով Արցախին Հայաստանից օգնություն տրամադրվել է, որը բնական է՝ պիտի լիներ։ 

Եվ դուք ճիշտ նկատեցիք, իրավիճակն ինչ-որ իմաստոց ուղիղ համեմատության մեջ է, ընդ որում՝ համեմատության արդյունքը  խիստ շահեկան է Հայաստանի համար, և բացասական՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի համար։ Ես կուզեի այս կապակցությամբ նշել, որ վերջերս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետները շրջափակման համար ուղիղ մեղադրում են Ռուսաստանին, ոչ թե Ադրբեջանին և իրենք հիմա բարձրաձայնում են այն, ինչ մենք ասում էինք շրջափակման առաջին իսկ օրից։ 

Նախաձեռնողը և կազմակերպողը Ռուսաստանն է, եթե Ռուսաստանը ուզենար՝ այդ չակերտավոր շրջափակումը մի քանի րոպեում կվերանար, այնտեղ մի քանի հազար զինված մարդիկ են կանգնած, և բնականաբար՝ ոչ մի բնապահպան կամ որևէ այլ անվանումով ադրբեջանցի անզեն խմբավորում չէր կարողանա շրջափակել Արցախը։

 Մենք շատ լավ գիտենք ինչպես է ռուսական ոստիկանությունը վարվում իր երկրի քաղաքացիների  հետ, այնպես որ՝ այլ երկրի քաղքացիների հետ զինված զինվորը կարող է վարվել այնպես, ինչպես, օրինակ, Պերմյակովը՝ Հայաստանում, ուստի իրենք կատարում են բոլորովին այլ հրաման, և հետևաբար ամբողջ պատասխանատվությունը ռուս խաղաղապահ զորախմբի և նրանց քաղաքական հրամանատարության վրա է դրված։ 

Մերի Մանուկյան 

Լրահոս
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
18:16
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
16:33
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
13:52
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
12:23
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
12:09
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
17:56
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
16:14
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
14:59
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
12:04
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
17:02
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
16:49
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
16:39
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
16:27
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
16:14
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
16:06
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է