Լրահոս
14.02.2023

Մոսկվան չի ներում Երևանին. Արման Բաբաջանյան

Մոսկվան չի ներում Երևանին. Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ուկրաինական ճակատում օրավուր թուլացող, միջազգային մեկուսացման սեղմվող օղակում հայտնված Ռուսաստանը շարունակում է անկանոն շարժումներ անել:

Նախօրեին Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վոլոդինի՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի ներկայությամբ արված սպառնալից հայտարարությունները վկայում են, որ Մոսկվան անհաշտ է, չի համակերպվում այն ակներև փաստի հետ, որ Ռուսաստանի գործուն, ակտիվ մասնակցությամբ, Հայաստանի հետ ամենևին ոչ դաշնակցային վարքագծի պատճառով հասունացել է մի իրավիճակ, որտեղ Հայաստանը պարտավոր է փորձել ապահովագրել հայկական շահը հնարավոր անխուսափելի տրանսֆորմացիայի պարագայում՝ ըստ այդմ ձգտելով Բաքվից հետ չմնալ եվրոպական, տրանսատլանտյան ուղղությամբ աշխատանքում այն դեպքի/երի համար, երբ ռուսական միջնորդությունը կհայտնվի լիակատար ճգնաժամում՝ վերջնական ֆիասկո ապրելով:
Մոսկվային միշտ հարմար է եղել հայ-ռուսական վասալային հարաբերությունները, և հիմա բնականորեն Մոսկվան չի կարող ներել Երևանին, քանի որ Մոսկվայի անգործունակության, միջնորդական անարդյունավետության պայմաններում օբյեկտիվորեն փորձում է գտնել Հայաստան-Արցախ անվտանգության և շահերի պաշտպանության, իրավունքների օրակարգայնացման հավելյալ մեխանիզմներ:

Մոսկվան չի ներում Երևանին, որովհետև համարձակվել է 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն անկախ գոյությունը շարունակել, այլև հետագա լարումների, ագրեսիայի ժամանակ աջակցության հարցում դաշնակից Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի մյուս գործընկերներից մերժվելուց հետո հետևողականորեն քայլեր է ձեռնարկել հայկական շահերը պաշտպանելու ուղղությամբ այն երկրների, ուժային կենտրոնների և կազմակերպությունների հետ, որոնք ձեռք են մեկնել հայ ժողովրդին:

Վոլոդինը պետք է հոխորտա և սլաքներն ուղղի ոչ թե պաշտոնական Երևանի, այլ դեպի ռուս-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների, և աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում ավելի մեծ կարևորություն ստացած Բաքվի ուղղությամբ, ով էլ հենց բացել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում Եվրամիության ներգրավվածության ճանապարհը:

Չնայած քաղաքական դերակատարներիս բացասական արձագանքին՝ Հայաստանը ընդունելի է համարել Ռուսաստանի պլանը՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասով, որտեղ եղել է Արցախի կարգավիճակի հարցը անորոշ հեռանկարի թողնելու արձանագրում: Ադրբեջանն է եղել հրապարակայնորեն մերժողը:

Ադրբեջանը մերժել է ռուսական պլանը, ինչը գործնականում բացել է ԵՄ ներգրավվածության ճանապարհ, որի արդյունքում ստացել է իր համար ավելի նպատակահարմար, Երևանի համար գուցե խնդրահարույց առաջարկ, որը, սակայն, որոշակի երաշխիքների մեխանիզմ ունի հիմքում:
Հայաստանը մինչ օրս արել է ամեն ինչ, որպեսզի իրավիճակը դուրս չգա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոյից, որովհետև որքան էլ համարենք, որ այդ հայտարարարությունը մեզ համար անընդունելի է, միևնույն է՝ հենց եռակողմ փաստաթղթերում է, որ Բաքուն ունի Լեռնային Ղարաբաղի գոյությունը ճանաչող ստորագրություն:
Մոսկվան շատ լավ գիտի, որ եռակողմ՝ ռուսական ձևաչափը պահպանելու խնդիրը Հայաստանինը չէ:
Հայաստանն այդպիսի կարողություն չունի, որովհետև դա իր ուժերից վեր խնդիր է: Եթե այդ խնդիրը չի կարող լուծել Մոսկվան, ապա Երևանը որեւէ կերպ չունի այդտեղ լուծում ապահովելու հնարավորություն:

Բաքուն Ռուսաստանի «քթից բռնած»՝ օգտվում է այն հանգամանքից, որ ուկրաինական պատերազմի խնդիրները բարձրացրել են Թուրքիայի և Ադրբեջանը նշանակությունը թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար:

Արևմուտքն էլ Հրվ. Կովկասում թուլացող Ռուսաստանի առաջացրած անվտանգային փոսերը փորձում է լցնել, պատրաստ է ընդհուպ խրախուսել իրավիճակը Ռուսաստանի վերահսկողությունից դուրս բերելու՝ Բաքվի ցանկացած գործողություն»:

Լրահոս
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
15:11
Մարտին Էռնեկյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
14:51
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
14:12
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին՝ Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
13:52
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Կոնջորյան
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
13:38
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի ամենակարևոր եզրակացությունը մեր ընտրությունների վերաբերյալ․ Ռուբինյան
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
13:17
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան