Լրահոս

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի բաց առաջնության հաղթողները

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում օրերս կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարին շուրջ 80 մարզիկ է մասնակցել Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցներից: Առաջնությունն անցկացվել է առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարի ուժեղագույն մարզիկներ են ճանաչվել Էլմիրա Կարապետյանն ու Գոռ Խաչատրյանը:

Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց ձևում հաղթել են Գագիկ Նիկողոսյանն ու Մարիամ Միքայելյանը, օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոցում՝ Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը: Հովհաննես Մարգարյանն ու Արուսյակ Գրիգորյանը չեմպիոններ են դարձել վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 20+20 կրակոց ձևում: Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 կրակոց վարժության հաղթողները դարձյալ Հովհաննես Մարգարյանն ու Արուսյակ Գրիգորյանն են եղել:

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները ստացել են հավաստագրեր և դրամական պարգևներ: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես կարժանանան դրամական պարգևի: Հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ին կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի, որից հետո մարտի 12-ին կմեկնի Էստոնիայի Տալլին քաղաք, որտեղ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի…

34 minutes ago

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր

Իսրայելը եգիպտոսցի միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր,…

2 hours ago

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ստամբուլի…

3 hours ago

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

19 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

20 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

21 hours ago