Լրահոս

Ինչու՞ է ՀՀ-ն հրավիրել ԵՄ դիտորդական առաքելությանը. Գրիգորյանի պարզաբանումը

Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել. ԵՄ դիտորդական առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել ու կարող եմ ասել, որ առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«2021 թվականի մայիսին ու նոյեմբերին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, նույնը՝ 2022 թվականի սեպտեմբերին և, այդ փորձը հաշվի առնելով, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը»,-նշել է ԱԽ քարտուղարը։

Պատասխանելով ԵՄ առաքելության տեղակայման հետ կապված Մոսկվայի քննադատական հայտարարություններին, Գրիգորյանն ասել է․

«Մենք, բնականաբար, Մոսկվայի գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, հարցերը քննարկում ենք, ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումներն ու բացատրում, թե ինչու ենք այս քայլերը կատարել»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

3 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

3 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

4 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

4 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

4 hours ago