«Չելսիի» և ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Ըստ Calciomercato-ի՝ ամերիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերը»։
Ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ կանի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։Քրիստիանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 38 միլիոն եվրո: 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։