Լրահոս

Հայաստանը կողմ է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկմանը.Ա. Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ հայկական կողմը ցանկանում է, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով վերջին տարիների փորձը։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, Գրիգորյանը մանրամասնել է. «Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկում տեղի ունենա Ստեփանակերտի և Բաքվի միջև, և Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այդ մեխանիզմը կայանա»։

Ըստ նրա՝ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ. «Սա է հայկական կողմի մոտեցումը, և այդ ուղղությամբ ենք շարունակում աշխատել»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը ստացել է իր առաջարկների պատասխանները և աշխատում է դրանց շուրջ. «Հնարավորինս շուտ, կարծում եմ, այդ տեքստը պատրաստ կլինի, ու կփոխանցենք ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի, հանրությունը տեղյակ կլինի»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

3 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

3 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

4 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

4 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

4 hours ago